Ապրիլի 25 2025

Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով 2025 թվականի առաջին մրցույթի կազմակերպման և անցկացման մասին

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով կազմակերպվող և անցկացվող նախագծերի մրցույթ:

Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում.

  1. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն,
  2. կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն:


Մրցույթն իրականացվում է համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի՝ 2025թ. ապրիլի 18-ի N57-Լ հրամանով հաստատված՝

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի:

 

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հիմնադրամի պաշտոնական www.cfarmenia.am կայքէջի ՄՐՑՈՒՅԹՆԵՐ բաժնում:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ուղարկել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին:

 

Հայտերի ընդունումն իրականացվելու է ս/թ մայիսի 25-ից հունիսի 3-ը ներառյալ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը