Մարտի 02 2012

Նկարչի տանը, մարտի 2-ին մեկնարկեց «Արտ-Էքսպո-2012» ամենամյա ցուցահանդեսը: 4 տասնյակից ավելի մշակութային տաղավարներում ներկայացվեցին մշակույթի բնագավառում իրականցվող ծրագրերն ու մտահղացումները:

 

Երկօրյա այս մշակութային ստուգատեսին Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս անգամ հանրությանը ներկայացավ «Մեր օրերի կինոն» խորագրի ներքո` ցուցադրելով նախորդ մեկ տարվա ընթացքում իրականացրած կինոծրագրերը, կինոարտադրանքը (ավարտված եւ անավարտ ֆիլմեր), ինչպես նաեւ նոր կինոնախագծերով, որոնք առաջիկայում կդառնան ֆիլմեր: Բացի այս, ներկայացվեցին մարտի 18-ին Երեւանում կայանալիք «Հայակ» Ազգային կինոյի մրցանակաբաշխության եւ ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրերի նյութերը:

 

«Արտ-Էքսպո»-ում ներկայացվեցին նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պատրաստված եւ հրատարակած գրքերը եւ «Կինոաշխարհ» կինոյի մասնագիտացված ամսաթերթը: «Արտ-Էքսպո»-ի օրերին` մարտի 3-4-ը տեղի կունենան մի քանի նոր կինոնախագծերի շնորհանդեսներ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը