2023թ. փետրվար. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը Միլանում անցկացվող Kaaffilm կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում ստացել է գլխավոր մրցանակ:
2021թ. դեկտեմբեր. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է լոսանջելեսյան 3-րդ «Ֆիլմ մոդի» («Film Maudit 2.0») միջազգային կինոփառատոնում:
2021թ. հուլիս. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima't՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ. հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:
2021թ. հունիս. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021թ. սեպտեմբերի 24-ից -հոկտեմբերի 3-ը:
2021թ. մայիս. ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին:
2021թ․ մարտ․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում:
2021թ․ մարտ․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում:
2021թ. մարտ. «ԱՄՐՈՑԸ» լիամետրաժ խաղարկային կինոնախագիծ․ Եվրիմաժի 162-րդ Կառավարման խորհրդի նիստը հաստատել է համատեղ արտադրության 24 կինոնախագծի ֆինանսական աջակցությունը։ Համատեղ արտադրություն՝ Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա-Հայաստան։
2021թ․ փետրվար․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն անցել է ընտրական փուլը և ընդգրկվել Իտալիայում՝ Տոսկանայում անցկացվելիք CYBORG FILM FESTIVAL անիմացիոն փառատոնի մրցութային ծրագրում:
2021թ․ հունվար․ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Լիոնի մետրոպոլի կազմում գտնվող Վո-ան-Վլեն քաղաքի Un poing c'est court Ֆրանկոֆոն կարճամետրաժ ֆիլմերի 21-րդ փառատոնին արժանացել է Պրոֆեսիոնալ ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին։