Մայիսի 09 2025
2025 թվականի մայիսի 11-ին ուժի մեջ է մտնում «Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N412-ն որոշումը:
Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձ ստանալու համար անհրաժեշտ է, 2025 թվականի մայիսի 11-ից սկսած, սահմանված կարգով հայտ ներկայացնել Հայաստանի կինոյի հիմնադրամ: Մանրամասները՝ հիմնադրամի cfarmenia.am պաշտոնական կայքի «Դիմումներ» բաժնի «Ներդրումների մասնակի վերադարձ» ենթաբաժնում:
Լրացուցիչ հարցերի դեպքում, կարող եք նամակ հղել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը