Մայիսի 14 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 13֊20֊ը կներկայացնի հայկական կինոն Կաննի 78֊րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Marché du Film կինոշուկայում։

 

Մասնակցելով աշխարհի ամենահեղինակավոր կինոշուկաներից մեկին՝ Marché du Film-ին,  Հայաստանի կինոյի հիմնադրամը նպատակ ունի.

  • ներկայացնել Հայաստանը որպես կինոարտադրության նոր և խոստումնալից ուղղություն՝ միավորելով հայաստանյան և միջազգային ստեղծարար ուժը, նկարահանման համար գրավիչ վայրերը, մատնանշելով մեր երկրի մշակութային խորությունն ու տեսարանների հարստությունը։
  • խթանել միջազգային համագործակցությունները՝ միավորելով համատեղ արտադրական հնարավորությունները, մասնագիտական համայնքները և կինոինդուստրիայի առաջատար գործընկերներին։
  • աջակցել հայկական ֆիլմերի միջազգային առաջմղմանը՝ ապահովելով նրանց կայուն ներկայությունը փառատոնային, սթրիմինգային և դիստրիբուցիոն հարթակներում։
  • դիրքավորել Հայաստանը որպես ժամանակակից կինոպլատֆորմ՝ հենված տաղանդավոր ստեղծագործողների, բովանդակության և եզակի պատմությունների վրա։

Հայաստանի տաղավարը՝ Marché du Film-ում, հանդիսանում է հանդիպման վայր՝ գաղափարների, նախագծերի և միջազգային համագործակցության համար։



ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը