Հունիսի 20 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը տեղի ունեցավ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրությունը՝  «Հայ կինոժառանգության հանրահռչակման» ծրագրի շրջանակում։ Միջոցառումն ուղեկցվեց առանձնահատուկ ջերմ և հուզիչ մթնոլորտով։

 

Չնայած ֆիլմը շատերին վաղուց էր հայտնի, տարեցներն այն դիտեցին նույն ոգևորությամբ, ինչպես առաջին անգամ։ Նրանցից շատերը ոչ միայն հետևում էին սյուժեին, այլև հիշողության ուժով կրկնում էին հերոսների խոսքերը՝ ժպիտով և հուզմունքով։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը վստահ է՝ նման նախաձեռնությունները ոչ միայն հանրահռչակում են ազգային կինոժառանգությունը, այլև ապահովում են սերունդների ներգրավվածությունը մշակութային կյանքում՝ ստեղծելով հուշերով լեցուն պահեր։

 

 

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը