Մայիսի 18 2026
2026 թվականի մայիսի 15-ին Կաննի միջազգային կինոփառատոնի Marché du Film կինոշուկայում Հայաստանի կինոյի հիմնադրամի և Վրաստանի ազգային կինոկենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Մամուկա Բլիադզեն։
Ստորագրված հուշագիրը նպատակ ունի խթանել երկու երկրների կինոոլորտների միջև համագործակցության զարգացումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը