Ապրիլի 20 2020
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շարունակում է արդեն ձևաչափ դարձած առցանց թեմատիկ հանդիպումներ իրականացնել կինոգործիչների հետ։
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 22-ին ժամը 16:00-ին Zoom հարթակով տեղի կունենա հանդիպում 2020 թվականի Կինոնախագծերի ֆինանսավորման երկրորդ մրցույթին դիմող արտադրողների հետ:
Կինոկենտրոնի մասնագետները կտրամադրեն խորհրդատվություն հայտերի փաթեթներում ֆինանսական փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցելու և մուտքի հղում ստանալու համար խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը