Սեպտեմբերի 17 2020
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ կառավարության ս․թ․սեպտեմբերի 10-ի, 1519-Ն որոշման համաձայն հաստատվել է ԿԳՄՍ նախարարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2020 թվականի հաստատված բյուջեով իրականացնել վերանորոգման աշխատանքներ Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում։
Շնորհակալություն ենք հայտնում ԿԳՄՍ նախարար` Արայիկ Հարությունյանին և նախարարության բոլոր այն աշխատակիցներին, ովքեր մաս կազմեցին ու նպաստեցին այս կարևորագույն որոշմանը, և իհարկե բոլոր մեր այն ընկերներին ու կինոգործիչներին, ովքեր այսօր կիսում են մեր ուրախությունը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարության հետևողական քայլերի շնորհիվ արդեն պատրաստ է տարիներ շարունակ անուշադրության մատնված՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքի նախագիծը, որի վերանորոգման աշխատանքները 2021 թվականին կավարտվեն և Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերջապես կտեղափոխվի իր իրավաբանական հասցե՝ Տերյան 3ա։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը