Հունվարի 20 2021
Հարգելի՛ կինոարտադրողներ, Կովիդ-19 համավարակով պայմանավորված այս տարի Բեռլինի միջազգային կինոփառատոնը (EFM) անցկացվելու է առցանց՝ 2021թ. մարտի 1-5-ը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ևս ցանկություն ունի միանալու առցանց ձևաչափին։ Ուստի կարևորելով Ձեր մասնակցությունը Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոշուկային, առաջարկում ենք 2021թ. հունվարի 25-ին, ժամը 15:00-ին միանալ ZOOM հարթակում կազմակերպվելիք հանդիպմանը՝ նոր ձևաչափով կինոշուկային մասնակցելու պայմաններին ծանոթանալու համար։
ZOOM հարթակում հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես անցնելով կից հղումով և լրացնել մասնակցության հայտը: Գրանցվողները կստանան մուտքի գաղտնաբառը էլ. փոստին:
Սիրով կսպասենք Ձեզ ZOOM հարթակում, մինչ հանդիպում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը