Ապրիլի 02 2021
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած` հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտի կողմից կազմակերպված և 2021 թվականի մարտի 17-ից - 21-ը Հռոմում տեղի ունեցած 11-րդ «Ֆրանկոֆիլմ» ֆրանսալեզու ֆիլմերի փառատոնում արժանացավ Հանդիսատեսի մրցանակին, որը կինոփառատոնի գլխավոր մրցանակն է։
Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Անահիտ Աբադ, պրոդյուսեր Բեյրուզա Պակնահադա, Թաղի Ալիղոլիզադե, օպերատոր Հասան Քյարաիմին, կոմպոզիտոր Վահան Արծրունի:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։
Հիշեցնենք. ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը