Հոկտեմբերի 12 2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ոսկե Ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցույթում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը ստացած «Գլխիվար» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ 

Ֆիլմի արտադրող ընկերությունը «Pose Media» է, ռեժիսորը և սցենարի հեղինակը՝ Օվսաննա Շեկոյանը, պրոդյուսերը և բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը:

 

Շնորհավորում ենք ֆիլմի ռեժիսոր՝ Օվսաննա Շեկոյանին և ամբողջ ստեղծագործական կազմին, մաղթելով նորանոր հաջողություններ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը