Հոկտեմբերի 12 2010

Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին բացվել է կինոակումբ, որը կգործի Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

 

Կինոակումբը բացվեց հայկական կինեմատոգրաֆի մասին «Կինոաշունի» համար պատրաստված կինոկոլաժի և հայ ականավոր վավերագրող - ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի երկու կարճամետրաժ ֆիլմերի դիտումով։ Կինոկենտրոնի տնօրենը Գ. Գեւորգյանը նշեց, որ կինոակումբին աջակցությունը կինոկենտրոնի նախաձեռնություններից մեկն է, «Կինոաշուն» ազգային կինոյի միամսյակի շրջանակներում, որն անցկացվեց Հայաստանում հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը։

 

Կենտրոնի տնօրենի խոսքերով, կինոակումբում ուսանողները եզակի հնարավորություն կունենան ծանոթանալու հայ հին եւ ժամանակակից ռեժիսորների գործերին: Կինոակումբի ստեղծման նպատակն է ոչ միայն ԵՊՀ ուսանողներին ծանոթացնել հայկական ազգային կինոյի ժառանգությանը, այլեւ կազմակերպել ժամանակակից հայ ռեժիսորների գործերի դիտում - քննարկումներ` կինոքննադատների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Դիտումները կինոակումբում կանցկացվեն ամիսը երկու անգամ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը