28 March 2012

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, մարտի 26-31-ը անցկացվող Կովկասյան կինոյի առաջին փառատոնում կներկայացվեն կովկասյան երեք պետությունների լավագույն ֆիլմերի ընտրանին: Կովկասյան կինոյի առաջին փառատոնի կազմակերպիչը Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն է:

 

Հայկական ֆիլմերը Թբիլիսիում ներկայացնելու են ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանը, Մարինե Զաքարյանը եւ Հովհաննես Գալստյանը: Կցուցադրվեն Համո Բեկնազարյանի «Պեպո» 1926թ., Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» 1968թ. եւ «Մոռացված նախնիների ստվերները» 1964թ., Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» 2009թ. խաղարկային ֆիլմերը եւ Սերժ Ավեդիքյանի «Շների պատմությունը» անիմացիոն ֆիլմը:

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը