Հունիսի 08 2012
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է մայիսի 18-22 Աստանայում կայացած անդրանիկ «Սամրուկ ԷտնոՖեստ» միջազգային կինոփառատոնին: Ֆիլմը ընդգրկված էր փառատոնի հիմնական ծրագրում: Փառատոնի կազմակերպիչների հրավերով ֆիլմի հեղինակը եւս մեկնել է Աստանա` մասնակցելու վերոնշյալ փառատոնին: Փառատոնը մրցութային չէր, յուրաքանչյուր երկիր հանդես էր գալիս իր ֆիլմերով: Փառատոնի շրջանակներում անցկացվեց հայկական ֆիլմերի ծրագիր: Ինձ շնորհվել է մասնակցության հավաստագիր և ազգային հուշանվեր, ինչպես նաև Բելառուսի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Վիկտոր Վասիլևի կողմից արժանացել եմ պատվոգրի:
Փառատոնին մասնակցում էին տասնհինգ երկրներից ժամանած երեսունհինգ ռեժիսորներ, իսկ փառատոնի շրջանակներում ցուցադրվել է քառասունյոթ ֆիլմ: Հայկական ֆիլմերի ծրագիրը մեկնարկեց «Մարգար պապը» ֆիլմով, որը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից, և մեծ էր հետաքրքրությունը մեր երկրի և ֆիլմի նկատմամբ: Փառատոնի շրջանակներում ռեժիսորը մասնակցել է «21-րդ դարը, Ազգը և մշակույթը, ինքնության փնտրտուքները» թեմայով կլոր սեղանի:
Նշենք նաև, որ սույն թվականի աշնանը փառատոնին մասնակցած ֆիլմերը ցուցադրվելու են Ալմատա քաղաքի կինոթատրոններում «Փառատոնի արձագանքները» ծրագրի շրջանակներում: Ինչպես նաև փառատոնին մասնակցած ֆիլմերը ցուցադրվելու են Աստանայի հեռուստատեսությամբ: Ղազախստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Իգոր Վովնյանկոյի հետ հանդիպման ժամանակ Գուժ Թադեւոսյանը ներկայացրել է համատեղ լիամետրաժ ֆիլմ նկարահանելու ծրագիր և արդեն իսկ պատրաստ «Երկուսը դժոխքում» սցենարի սինոփսիսը, ներկայացված առաջարկը հավանության է արժանացել: Փոխադարձաբար իրենց կողմից ներկայացվել է մեկ այլ առաջարկ, ըստ, որ եթե Հայաստանի ազգային կինոկենտրոնը տվյալ ֆիլմի բյուջեի կեսը ապահովվի, ապա մյուս կեսը իրենք կֆինանսավորեն: Համաձայնության դեպքում այս նախագծին այլ շահագրգիռ ընկերություններ ևս կմիավորվեն:
Իգոր Վովնյանկոն տեղեկացրեց, որ Ղազախստանի կինոմատոգրաֆիստների միությունը նամակով դիմել է մշակույթի նախարարությանը Հայաստանում Ղազախական կինոյի օրեր անցկացնելու համար, փոխադարձաբար իրենց կողմից առաջարկ եղավ Ղազախստանում անցկացնել հայկական կինոյի օրեր:
«Մարգար պապը» ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունից ելնելով` մի շարք փառատոնին մասնակից հրավիրված ռեժիսորներ, առաջարկեցին մասնակցելու իրենց երկրում կայանալիք միջազգային կինոփառատոններին, այդ ուղղությամբ ևս նախնական համաձայնություններ են ձեռք բերվել:
Նույն ժամանակահատվածում «Մարգար պապը» ֆիլմը մասնակցում էր Մոսկվայում կայացած «Ստուդսինեմաֆեստ» միջազգային կինոփառատոնին, ֆիլմը ընդգրկվել է լավագույն տասնյակի մեջ և արժանացել է դիպլոմի: «Մարգար պապը» ֆիլմը մոտ ժամանակներս ցուցադրվելու է Բուլղարիայի, Մոսկվայի, Իտալիայի, Կիևի, Սանկտ-Պետերբուրգի, Սան Պաոլոյի միջազգային կինոփառատոների մրցութային բաժնում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը