Մարտի 27 2020

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը:


14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր արդեն հասանելի են մեկ հարթակում: Մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկն ամեն օր կհամալրվի:
Նախատեսվում է, որ նախագծին կմիանան մուլտերի և անիմացիոն ֆիլմերի հեղինակները, ռեժիսորները, օպերատորները և այլ մուլտիպլիկատորներ, որոնք կպատմեն ընդհանրապես մուլտիպլիկացիայի գաղտնիքների, զարմանահրաշ ու հետաքրքիր պատմություններ մուլտերի ստեղծման մասին:


Մուլտարվեստի ու հայկական անիմացիայի մասին առաջին հանդիպումը տեղի կունենա ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանի հետ։


Նա ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Սույն հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» և «Կիկո» գործերը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը