Հոկտեմբերի 12 2010

«Հայֆիլմ»-ի արտադրանքի ու Ժամանակակից հայկական կինոյի մասին հանդիսատեսի պատկերացումները բավական աղոտ են: Իրավիճակը շտկելու համար այս տարի առաջին անգամ կանցկացվի «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ամիս ծրագիրը: Նախաձեռնողը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է: Նախատեսվում է ամեն տարի հոկտեմբերին մայրաքաղաքում եւ մարզերում անցկացնել ազգային կինոյի բազմաժանր ցուցադրություններ:

 

2010 թվականի «Կինոաշուն»-ը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչեւ նոյեմբերի 10-ը հնարավություն կունենաք դիտել հայկական կինոյի պրեմիերաներ: Կասկադում եւ Սիրահարների այգում էլ չորս շաբաթ, յուրաքանչյուր ուրբաթ եւ հանգստյան օրերին կցուցադրվեն «Կարինե», «Հարսնացուն Հյուսիսից», «Առաջին սիրո երգը», «Նամուս», «Շորն ու Շորշորը»` համր, «Պեպո», «Շիրակի մեղեդիները» եւ այլ ֆիլմեր: Մանկական ֆիլմերի ծրագիր եւս կա:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը նշում է` «Կինոաշուն»-ի առաջնային նպատակը արդի հայկական կինոն հանրության մշակութային կյանքի անբաժան բաղկացուցիչ դարձնելն է. «Նախատեսվում է մեկ ամիս իրականացնել ինչպես ազգային կինոֆոնդում պահպանվող ֆիլմերի ցուցադրությունն ու տարածումը, այնպես էլ ժամանակակից հայկական կինոարտադրանքի մասսայական տարածումն ու հասարակական կարծիքի ձեւավորումը»:

 

Ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում բուհերում կցուցադրվեն անկախությունից հետո արտադրված ժամանակակից ֆիլմեր եւ ուսանողների շրջանում կհայտարարվի լավագույն գրախոսականների մրցանակաբաշխություն:

 

Այս տարի կինոցուցադրություն կանցկացվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում եւ Արմավիրում, հաջորդ տարի նախատեսվում է ծրագրում ընդգրկել բոլոր մարզերը: «Կինոաշուն»-ը «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում նաեւ ֆոտոցուցահանդես կբացի:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը