Նոյեմբերի 28 2014
«Ման Փիքչրս» ստուդիան (Հայաստան), Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ, նկարահանում է «Փրկության քարտեզ» պայմանական անվանումով, խաղարկային դրվագներ պարունակող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ: Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, որոնք տեսել են հայերի կոտորածները: Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմնադիրները: Խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով, գալով հայոց հող` նվիրվել են այդ ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց:
Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը` նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, իսկ բեմադրող օպերատորը` Արթուր Ղարայանը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը