Մարտի 20 2023
Ուրախությամբ հայտնում ենք, որ ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի, պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» ֆիլմը հաղթել է Ասուանի Միջազգային Կանանց կինոփառատոնում՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Միաժամանակ նշենք, որ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխության որակավորում ունեցող երկու փառատոների պաշտոնական ընտրության կազմում է՝ Բրյուսելի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում և Ասպենի կինոփառատոնում, ինչպես նաև առաջիկա Մարսելի միջազգային երաժշտության և ֆիլմերի փառատոնում։
Առաջիկա ցուցադրությունները`
Մարսել՝ մարտի 28, ժ․ 15:00 Artplex 4
Ասպեն՝ ապրիլի 11, ժ․ 19:00 Wheeler Opera House
Բրյուսել՝ ապրիլի 26-մայիսի 6
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական ամբողջ կազմին և մաղթում հաջողություններ ու հաղթանակներ։
Ֆիլմի մասին ավելին` ncca.am
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը