01 April 2022
Կինոնկարների նախագծերի 2022.1 մրցույթի անցկացման մասին
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում է կինոնկարների նախագծերի մրցույթ՝ 2022 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:
Ընդունվում են միայն կարճամետրաժ խաղարկային՝ դեբյուտային և կարճամետրաժ անիմացիոն՝ դեբյուտային ու ոչ դեբյուտային նախագծեր:
Մրցույթն իրականացվում է համաձայն «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի:
Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնի «Կանոնակարգ» ենթաբաժնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտ ուղարկել՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին, ս/թ ապրիլի 4-ից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2022թ. մայիսի 3-ը, ժ․ 23:59
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հարգելի՛ հայտատուներ, հիշեցնում ենք, որ համաձայն մրցույթի Կանոնակարգի 26-րդ կետի՝ ուշացումով, պակասող և անընթեռնելի փաստաթղթերով թերի փաթեթները մրցույթին չեն մասնակցելու:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը