28 February 2011

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, ԱՊՀ տարածաշրջանի 13 անուն այլ ֆիլմերի շարքում ներկայացվել էր Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա - 2011» մրցույթին:

 

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ներկայացված է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» 2011 մրցույթին «ԱՊՀ-ի եւ մերձբալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: Նույն անվանակարգում ներկայացված են նաեւ լատվիացի Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղզ Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե» և ադրբեջանցի Ռուսթամ Իբրահիմբեկովի «Ուրվականի աչքերով» կինոժապավենները:

 

«Սահման» ֆիլմը 2009 - ին Ռոտերդամի 38-րդ կինոփառատոնում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո ներկայացվել է ավելի քան 45 միջազգային կինոփառատոներում, արժանացել բազմաթիվ` այդ թվում գլխավոր մրցանակների: «Նիկա»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 7-ին Մոսկվայում:

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը