17 March 2018

Ամեն տարի՝ մարտ - ապրիլ ամիսներին աշխարհում կազմակերպվում են ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթը ներկայացնող միջոցառումներ, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացվող «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը» կազմված է լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի լայն ընտրանուց, ֆրանսիական կինոյի թեմայով դասախոսություններից, կինոքննադատական լավագույն հոդվածի մրցույթից: Ծրագրի նպատակն է կինոյի միջոցով խթանել ֆրանսերեն լեզվի տարածումը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի Ֆրանկոֆոն միջոցառումների ծրագիրը մեկնարկել է մարտի 14-ից՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Ֆրանկոֆոն հետազոտությունների համալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնում»։ Միջոցառումը մեկնարկեց 2006թ․ արտադրության «Անախորժություն» լիամետրաժ կինոնկարի ցուցադրությամբ:

 

Մասնակցում էին այս բուհի, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 4-րդ կուրսի ուսանողները և դասախոսներ։ Ֆիլմը ներկայացրեց Ազգային կինոկենտրոնի Ֆրանկոֆոն միջոցառումների պատասխանատու Նունե Գալստյանը:

 

Բացի ֆիլմի ցուցադրումից, տեղի ունեցավ նաև դասախոսություն՝ նվիրված ֆրանս-մարտինիկացի դերասանուհի և պրոդյուսեր Կորին Տուզեի գործունեությանը։ Քննարկումը և դասախոսությունը անցկացվեց ֆրանսերեն լեզվով:

 

Հաջորդ ցուցադրումը կլինի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ին Երևանի պետական համալսարանում: Ցուցադրվելու են ժամանակակից կարճամետրաժ ֆիլմեր:

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը