13 June 2025
Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Այբ» դպրոցի սաների համագործակցության արդյունքում ստեղծվել է «Filmer Scouter» հարթակի նախագիծը
Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Այբ» դպրոցի «Վեբմաստեր» ակումբի համագործակցության արդյունքում տեղի ունեցավ համատեղ ստեղծված Filmer Scouter թվային հարթակի նախագծի ցուցադրությունը, որը ներկայացնում է Հայաստանի տեսարժան վայրերը՝ որպես նկարահանման հնարավոր վայրեր։ Նախագծի նպատակն է նպաստել կինոինդուստրիայի զարգացմանը Հայաստանում՝ հեշտացնելով տեղացի և միջազգային կինոարտադրողների աշխատանքը։
Հարթակը ձևավորված է այնպես, որ յուրաքանչյուր կինոարտադրող՝ լինի տեղացի թե միջազգային, հեշտությամբ գտնի Հայաստանի տեսարժան վայրերը լինի դա բնություն, ճարտարապետություն, պատմամշակութային արժեք կամ քաղաքային միջավայր։ Սա թույլ է տալիս կինոգործիչներին դեռ նախապատրաստական փուլից ունենալ վիզուալ պատկերացում՝ ինչպես կարող են համադրել իրենց պատմությունը հայկական տարածքների հետ։ Արդյունքում՝ խնայում են թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրս, և ավելի վստահ ու արագ կողմնորոշվում են նկարահանման տեղանքի ընտրության հարցում։ Միևնույն ժամանակ, նախագիծը կարևոր դեր ունի Հայաստանի՝ որպես ֆիլմարտադրական երկրի միջազգային դիրքավորման գործում։ Հարթակի միջոցով Հայաստանը ներկայանում է ոչ միայն որպես մշակութային բովանդակությամբ հարուստ երկիր, այլև՝ որպես վիզուալ առումով գեղագիտական և կինեմատոգրաֆիկորեն գրավիչ ուղղություն։ Սա կարող է խթանել նաև տուրիզմը՝ ֆիլմերի միջոցով բացահայտելով մեր երկիրը նոր ձևով։ Նախագիծը միաժամանակ ներդրում է տեղական մասնագիտական ներուժի զարգացման գործում։ Ավելացող միջազգային նախագծերը նոր աշխատատեղեր են ստեղծում՝ ակտիվացնելով ոլորտը և նպաստելով կինոինդուստրիայի ներքին կայունացմանը։
Նախագծի առավելություններն են՝
Մեկ տարվա ընթացքում «Այբ» դպրոցի «Վեբմաստեր» ակումբի անդամները, ուսումնասիրելով վեբ ծրագրավորման և դիզայնի հիմունքները, ձևավորել են նախագիծը, հետևողականորեն զարգացրել իրենց հմտությունները և, արդյունավետ համագործակցելով թիմային ձևաչափով, հաջողությամբ իրականացրել այն։
Այս նախաձեռնությունը միավորում է կրթությունը, նորարարությունը և մշակութային զարգացմանը նպաստող իրական քայլերը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը