21 April 2026

Հայաստանի կինոյի հիմնադրամում ապրիլի 18-ին կայացավ հանդիպում ֆրանսիական CinéFabrique կինոդպրոցի միջազգային կապերի ղեկավար Քսավիե Լարդուի, Նադիա Կարդի, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջազգային կապերի մասնագետ Նարեկ Գալստյանի, կինոյի, մուլտիմեդիայի և անիմացիայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Սիմոնյանի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործընկերները ներկայացրին CinéFabrique կինոդպրոցի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջև մեկնարկող համագործակցության ծրագիրը, որի շրջանակում քննարկվեցին կրթական և ստեղծագործական համագործակցության հնարավոր ձևաչափերը և ուղիները: Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը հայ և ֆրանսիացի ուսանողների համատեղ մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունն է, որը հնարավորություն կտա երիտասարդ կինոգործիչներին գործնականում կիրառել իրենց գիտելիքները, աշխատել բազմամշակութային միջավայրում և ձեռք բերել միջազգային փորձ։
Ծրագիրը կարևոր հարթակ է միջազգային համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ արտադրության զարգացման համար՝ միաժամանակ հանդիսանալով խթան հետագա համարտադրությունների ձևավորման, ինչպես նաև հայկական կինոյի միջազգային տեսանելիության բարձրացման համար։

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը