23 April 2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում է ներկայացնել հայկական դասական և ժամանակակից կինոժառանգությունը նոր սերնդին:
Ապրիլի 21-ին Երևանի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» փոքրիկները հնարավորություն ունեցան մեծ էկրանին վայելելու հայկական անիմացիայի սիրված նմուշներ՝ «Անբան Հուռին», «Պըլը Պուղի», «Մամա միա Միու» և այլ մուլտֆիլմեր: Ցուցադրությունից հետո երեխաների հետ իրականացվեց քննարկում՝ հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում մասնակիցների հետ անդրադարձ կատարվեց ֆիլմերի բովանդակությանը, դրանցում արտահայտված գաղափարներին և ուղերձներին:
Այս նախաձեռնության նպատակն է նոր սերնդին ծանոթացնել հայկական անիմացիային, խթանել հետաքրքրությունը հայկական մուլտֆիլմերի նկատմամբ, ինչպես նաև նպաստել երեխաների մշակութային դաստիարակությանն ու արժեհամակարգի ձևավորմանը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը