19 November 2026

Նոյեմբերի 13-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան և սցենարիստ Սերժ Ավետիքյանի հետ։ Հանդիպումը կազմակերպվել է Հիմնադրամի նախաձեռնած «Կինոխաչմերուկներ - Երևան» ծրագրի շրջանակում։

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվել են Սերժ Ավետիքյանի երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծը» (12 րոպե), «Մի գեղեցիկ առավոտ» (12 րոպե) և «Շների պատմություն» (15 րոպե)։

Ֆիլմերի ցուցադրությունից հետո ուսանողները հնարավորություն են ունեցել հանդիպելու ռեժիսորին, շփվելու նրա հետ։ Հանդիպման ավարտին Սերժ Ավետիքյանը ներկաներին նվիրել է «Շների պատմություն» ֆիլմի պաստառներ՝ իր ստորագրությամբ։

Հատկանշական է, որ 2010 թվականին «Շների պատմություն» անիմացիոն ֆիլմն արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։

Հայաստանի կինոյի հիմնադրամը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են ընձեռում երիտասարդներին անմիջականորեն հաղորդակցվելու միջազգային ճանաչում ունեցող կինոգործիչների հետ և ծանոթանալու նրանց ստեղծագործական փորձին։

Միջոցառումն իրականացվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համագործակցությամբ։

 

 

     

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը