Հունիսի 06 2025
Տեղեկացնում ենք, որ Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով 2025 թվականի առաջին մրցույթի Կարճամետրաժ նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբի կազմում կատարվել է փոփոխություն։ Կինոռեժիսոր Արամ Շահբազյանին կփոխարինի ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը՝ «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի 50-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա։
Կից ներկայացնում ենք հանձնախմբի նորացված կազմը։
Լիամետրաժ նախագծերը գնահատող հանձնախումբ
Կարճամետրաժ նախագծերը գնահատող հանձնախումբ
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը