Հունիսի 24 2025

Հարգելի գործընկերներ,

 

Տեղեկացնում ենք, որ մրցույթին ներկայացված հայտերի նախնական ուսումնասիրության գործընթացը դեռևս շարունակվում է։ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը ներկայումս իրականացնում է ներկայացված հայտերի մանրամասն ուսումնասիրություն՝ ստուգելով դրանց ամբողջականությունն ու Կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։

 

Ըստ սահմանված ընթացակարգի՝ այն դեպքերում, երբ հայտերում առկա են թերություններ, տեխնիկական սխալներ կամ փաստաթղթերը ներկայացվել են ոչ լիարժեք, Հայտատուներին տրվում է հինգ (5) աշխատանքային օր՝ անհրաժեշտ լրացումներ և շտկումներ կատարելու համար։

 

Միայն այս ժամկետների ավարտից և ամբողջական փաթեթների վերջնական ներկայացումից հետո հնարավոր կլինի ամփոփել մրցույթի փաստացի մասնակիցների թիվը և հաստատել ընդունված հայտերի վերջնական ցանկը։

 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մրցույթի մասնակիցների և ընդունված հայտերի թիվը չի հրապարկվել, որպեսզի բացառվի նախնական կամ չհաստատված տվյալների տարածումը։

 

Տվյալները կհրապարակվեն մրցութային ընթացակարգի ավարտին՝ սահմանված կարգով՝ 30.06.2025 թ.։

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
https://cfarmenia.am/hy/mrcuytner/kanonakarg

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը