Մայիսի 22 2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում կայացավ «Սպիտակ Ոսկոր» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված հայ կինոգործիչ Յուրի Բաբախանյանի ծննդյան 90-ամյակին։
Ցուցադրությունից առաջ մասնակիցներին ներկայացվեցին Յուրի Բաբախանյանի ստեղծագործական գործունեությանը վերաբերող հետաքրքիր դրվագներ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ֆիլմի առանձնահատկություններին և ժամանակաշրջանի մթնոլորտին, որն արտացոլված է ֆիլմում։
Տարեցների համար կազմակերպվող նման ցուցադրությունները կարևոր հնարավորություն են ոչ միայն կրկին անդրադառնալու հայկական կինոժառանգությանը, այլև ձևավորելու մշակութային այնպիսի միջավայր, որտեղ ամրապնդվում է սերունդների միջև կապը, իսկ բնակիչները հնարավորություն են ունենում կիսվելու իրենց հիշողություններով ու տպավորություններով:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը