Ապրիլի 03 2023

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ երեկ տեղի ունեցավ կինոյի և թատրոնի սիրված դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանի 70-ամյակին նվիրված միջոցառում: Նա հայկական էկրան և մալյանական թատրոն բերեց իր կենդանի և հյութեղ կերպարները, որոնց սիրեց և իր հիշողության մեջ ամրագրեց հանդիսատեսը, իր անխարդախ ու ազնիվ արվեստով նա մեկընդմիշտ նվաճեց հանդիսատեսի սերը:


Աշոտ Ադամյանի անցած ստեղծագործական ճանապարհի ու իր վաղեմի բարեկամի մասին միջոցառման մասնակիցներին պատմեց «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի տնօրեն, գրողի որդի, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև հարց ու պատասխան, որը վերածվեց ջերմ ու անկեղծ երկխոսության: Միջոցառման ընթացքում երեխաները դիտեցին Հենրիկ Մալյանի «Մի կաթիլ մեղր» ֆիլմը՝ ըստ Հ. Թումանյանի հեքիաթների:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը