Մարտի 29 2023

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։ Երկու ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Վահագն Սարգսյանը փաստեցին, որ Հուշագրի վավերացումը բխում է երկու մշակութային կառույցների շահերից՝ ընդլայնելով կողմերի գործունեության շրջանակը արդեն պաշտոնական հիմքով։ Համաձայն հուշագրի կողմերը իրականացնելու են գիտա-կրթական, մշակութային-ժամանցային համատեղ ծրագրեր, ինչպես նաև հայկական կինոժառանգության բովանդակությամբ ստեղծագործական-կրթական նախագծեր։

 

Հուշագրի ստորագրումը մեծապես կխթանի հայկական կինոժառանգության պատմության ուսումնասիրման և հանրայնացման գործընթացները։ Հիշյալ փոխգործակցության արդյունքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել հետազոտական, ցուցահանդեսային և հրատարակչական նախագծեր։ Այս պահին ընթացքի մեջ է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգնմանը նվիրված հետազոտական գրքույկի նախապատրաստական աշխատանքները, որով էլ մեկնարկելու է հայ դասական ֆիլմերին նվիրված նոր մատենաշարի հրատարակությունը։

 

Նշենք, որ Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) են պահպանվում հայկական կինոյի ամենամեծ ու հարուստ արխիվային ֆոնդերն ու հավաքածուները, որոնք անսպառ նյութ են  շարունակական  ուսումնասիրությունների ու բացահայտումների համար։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը