Հունիսի 26 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամը, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, շարունակում է իր ծրագրերը՝ հայկական կինոժառանգությունը հասանելի դարձնելով նաև զինծառայողներին։


Նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցավ ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի «Երջանկության մեխանիկան» (1982 թ.) ֆիլմի ցուցադրությունը: Այս ֆիլմում երջանկությունը մեխանիկական չէր․ այն հույզ էր, որ ծնվում էր դիտման ընթացում՝ զինվորների ժպիտներում, լռության պահերում և մտքում հնչող տողերում։ Դիտման ավարտին անմիջական քննարկման ընթացքում զինծառայողները կիսվեցին իրենց տպավորություններով:


Հայաստանի կինոյի հիմնադրամը վստահ է՝ այս նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են ազգային կինոժառանգության հանրահռչակմանը, այլև ամրապնդում են սերնդի արժեքային կապը հայկական մշակույթի հետ։ Հանդիպումը ոչ միայն մշակութային միջոցառում էր, այլև մշակութային ինքնության բացահայտման և ամրապնդման միջոց: Կարևոր ենք համարում, որ ապագա սերունդները ճանաչեն իրենց մշակութային ժառանգությունը՝ այն բացահայտելով ոչ միայն դասագրքերում, այլ նաև մեծ էկրանին։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում՝ ընդգրկելով հայկական կինոժառանգության հայտնի և չտեսնված լավագույն ստեղծագործությունները։

 



Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը